Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

10 մթերք, որոնք կարելի է պահել ամբողջ կյանքում. 1in.am

10 մթերք, որոնք կարելի է պահել ամբողջ կյանքում. 1in.am

fresher.ru-ն ընտրել է 10 մթերք որոնք կարող են գործնականորեն հավերժ պահպանվել:

 

Մեղր

 

Մեղր

 

Հին եգիպտական դամբարաններում հազարավոր տարիներ անց գտել են մեղր, որը մնացել է օգտագործելու համար պիտանի: Մեղրը չի փչանում, քանի որ նրա մեջ պարունակվում է հակաբակտերիաներ: Միաժամանակ, այն իր կազմության մեջ ջուր չի պարունակում, որի պատճառով միկրոօրգանիզմներն այնտեղ չեն կարող ապրել: Ժամանակի հետ մեղրը կարող է փոխել գույնը և բյուրեղանալ, բայց միևնույն է, մնում է ուտելու համար անվտանգ մթերք:

Շաքար

 

Շաքար

 

Կապ չունի ինչպիսի շաքար է՝ սպիտակ, թե՝ դարչնագույն, այն կարող է պահպանվել անվերջ: Սակայն այդ մթերքը զգայուն է խոնավության նկատմամբ: Կլանելով խոնավություն, շաքարը կարող է բյուրեղանալ և վերածվել մի մեծ կտորի, որը հետագայում պետք է ջարդել մուրճով: Այն պահպանեք այնպիսի անոթում, որտեղ խոնավություն չի թափանցում:

Սպիտակ բրինձ

 

Սպիտակ բրինձ

 

Սպիտակ բրնձի պարկը կարող է ծածկվել դարավոր փոշիով, բայց ներսում հատիկները չեն կորցնում իրենց սննդարար հատկությունները: Դա վերաբերվում է միայն սպիտակ բրնձին, իսկ դարչնագույն բրնձի պահպանման ժամկետները խիստ սահմանափակ են:

Աղ

 

Աղ

 

Նրա պահպանության ժամկետը երբեք չի անցնում, որովհետև տեխնիկապես այն ոչ թե սնունդ է, այլ՝ հանքանյութ: Աղ շաքարի նման կարող է կլանել խոնավություն և քարանալ:

Եգիպտացորենի օսլա

 

 Եգիպտացորենի օսլա

 

Սովարաբար օսլան օգտագործում են որպես սննդամթերքների խտացուցիչ: Որպեսզի պահպանեք օսլան ընդմիշտ, համոզվեք, որ այն պահված է հերմիտիկորեն փակ, չոր և սառը տեղում:

Թունդ սպիրտային խմիչքներ

 

Թունդ սպիրտային խմիչքներ

 

Ալկոհոլային խմիչքների, ինչպես ռոմը, վիսկին և օղին, պիտանելիության ժամկետը երբեք չի անցնում: Քանի դեռ այն պահպանվում է մութ, սառը տեղում և պինդ փակված է, հարկ չկա շտապելու՝ այն օգտագործել:

Քացախ

 

Քացախ

 

Քացախը նույնպես մշտապես մնում է օգտագործման համար պիտանի: Տարիների հետ նրա օգտակար հատկությունները միայն բարելավվում են:

Սոյայի սոուս

 

Սոյայի սոուս

 

Սոյայի սոուսում պարունակվում է չափազանց մեծ քանակությամբ աղեր, որոնք կանխում են այնտեղ բակտերիաների աճին: Դրա շնորհիվ այն կարիք չունի պահածոյացման: Չնայած այդ սոուսը չի փչանում, ավելի համեղ է թարմ վիճակում:

Արգանակի խորանարդներ

 

 Արգանակի խորանարդներ

 

Դրանք իրենցից ներկայացնում են պատրաստման ընթացքում ջրազրկված, խտացված և կոնցենտրացված բանջարեղենային և մսային արգանակ: Աղի մեծ քանակությունը և նատրիումի գուլտամատը թույլ է տալիս խորանարդները պահպանել անսահմանափակ ժամանակ:

Հալած յուղ

 

Հալած յուղ

 

Այն արտադրվում է կարագը հալեցնելով և ջրազրկելով: Այդ պատճառով հնարավոր է հերմետիկ փաթեթում պահել հավերժ: Այն շատ օգտակար է, և պարունակում է վիտամին A, E, և D:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kitchenmag.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ